ՄԱԿ-ի մասնագետները փորձանմուշներ են վերցրել Սիրիայում հնարավոր քիմիական հարձակման վայրից
ՄԱԿ-ի մասնագետներին հաջողվել է փորձանմուշներ վերցնել Դամասկոսի մոտակայքում հնարավոր քիմիական հարձակման ենթարկված վայրից: Այդ մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին, որն այս տեղեկությունները ստացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունից:
Տեսուչները վերցրել են մի քանի փորձանմուշներ, ինչպես նաև այցելել են 2 հիվանդանոցներ, որտեղ գտնվում են հնարավոր քիմիական հարձակումից հետո ողջ մնացածները:
«Նրանք նաև զրուցել են տուժածների և նրանց բժիշկների հետ»,-ասել է գլխավոր քարտուղարը:










