Աշխարհի ամենաթանկ պատուհանն արժե 3 մլն դոլար
eBay համացանցային աճուրդում վաճառվել է աշխարհի ամենաթանկ պատուհանը։ Այդ պատուհանից 1963թ. նոյեմբերի 22-ին Լի Հարվի Օսվալդը կրակել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու վրա, ներկայացնում է Luxlux.net-ը։
Ռեկորդային 3 մլն դոլարով վաճառքից հետո պատուհանը ստացել է «աշխարհի ամենաթանկ պատուհանը» տիտղոսը։ Այն գնել է Հոլանդիայից մի հավաքորդ, որը, հասկանալի պատճառով, ցանկացել է իր անունը գաղտնի պահել։
Ավելի քան 10 տարի պատուհանը Քենեդու սպանությանը նվիրված թանգարանային ցուցադրության մի մասն է կազմել։










