Սպանվել է Ինգուշեթիայի անվտանգության խորհրդի քարտուղարը

09:52 • 27.08.13

Սպանվել է Ինգուշեթիայի անվտանգության խորհրդի քարտուղար Ահմեդ Կոտիևը։ Նա մահացել է իրեն տեղափոխող մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով, հաղորդում է Interfax-ը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մալգոբեկ-Նազրան ավտոճանապարհին անհայտ անձիք կրակ են բացել Կոտիևի ավտոմեքենայի ուղղությամբ: Նրա վարորդը տեղում մահացել է, իսկ Կոտիևը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։