ՀՅԴ-ականներ Վահան Հովհաննիսյանն ու Լևոն Մկրտչյանը` դեսպաններ

14:22 • 27.08.13

Tert.am-ին իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը (Կրթության և գիտության նախկին նախարար) և Ազգային ժողովում նույնանուն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կնշանակվեն դեսպաններ և նրանց ագրեմաններն արդեն ուղարկված են: Նշանակված երկրներից մեկը Ֆրանսիան է:


Այլ մանրամասներ այս պահին չհաջողվեց պարզել, քանի որ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց. «Դեսպանների նշանակումը երկար ընթացակարգ է, որ կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։ Մասնավորապես, նախատեսված են արարողակարգային ընթացակարգեր, որոնց ավարտին հրապարակվում է նախագահի հրամանագիր»։
 
Իսկ Վահան Հովհաննիսյանը, լսելով Tert.am-ի հարցը իր դեսպան նշանակվելու մասին, նախ ասաց, որ զբաղված է, ապա տեղեկանալով լրագրողի ինքնության մասին, ասաց՝ «հաջողություն» ու անջատեց հեռախոսը: