Ոստիկանությունը կարգապահական տույժի է ենթարկել տարեց կնոջը հրած ոստիկանին

15:32 • 27.08.13

«Ոստիկանը գետնին է տապալում 70-ն անց տարեց կնոջը» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է, և ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արսեն Ախպերյանը ենթարկվել է կարգապահական տույժի:


Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: