Չիլիի անապատում ձյուն է տեղացել
Երկիր մոլորակի ամենաչոր տարածքներից մեկում ձյուն է տեղացել, գրում է ntv.ru-ն: Չիլիի հյուսիսում գտնվող Ատակամա անապատը ծածկվել է ձյունով:
Ականատեսների խոսքերով՝ դա ամենաուժեղ ձյան տեղումն է վերջին 30 տարվա ընթացքում: Երկրի ծովափին և լեռներում հորդառատ անձրևներ են գրանցվել: Ուժեղ անձրևների հետևանքով մի քանի մայրուղիների երթևեկությունը կաթվածահար է եղել:
Երկու տարի առաջ Հարավային Ամերիկայի շատ երկրներում անոմալ ցրտեր էին գրանցվել: Պարագվայում 2011 թվականի օգոստոսին սառնամանիքի պատճառով 10 մարդ էր մահացել, Ուրուգվայում՝ 6, Արգենտինայում և Բրազիլիայում՝ 3:










