Չինաստանը ենթարկվել է երկրի պատմության մեջ առաջին խոշորագույն հաքերային հարձակմանը

19:41 • 27.08.13

Չինաստանում մի շարք խոշորածավալ DDoS-հարձակումների հետևանքով շարքից դուրս են եկել հազարավոր կայքեր, որոնք գրանցված են .cn ազգային դոմենում: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին: Դեռևս իշխանությունները չեն կարողանում պարզել, թե ով է կանգնած հարձակումների հետևում, հայտնում է Russia Today-ը:


Հաքերային հարձակումների հետևանքով զգալիորեն տուժել են Չինաստանի մի շարք ինտերնետ-կայքեր: Վեբ-կայքերը DDOS-հարձակումներից պաշտպանելու ծրագրեր մշակող CloudFlare ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ շաբաթ գիշեր լույս կիրակի տեղի ունեցած խափանումների պատճառով Չինաստանում ինտերնետ-թրաֆիկը կրճատվել է 32 տոկոսով:

 

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Չինաստանը մի շարք հակառակորդներ ունի, որոնք ցանկանում են վնասել երկրի IT ոլորտը: Հակառակորդների ցուցակում հայտնվել են Թայվանը, Հնդկաստանը, Տիբեթը և ԱՄՆ-ն», - The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Taia Group ընկերության ղեկավարը: