Ոստիկանությունը Femen շարժման կիևյան գրասենյակում զենք է հայտնաբերել
Ուկրաինայի մայրաքաղաքում Femen շարժման գրասենյակում ոստիկանության աշխատակիցները որոնումների ժամանակ ռազմական ատրճանակ, փամփուշտներ և նռնակ են հայտնաբերել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ մայրաքաղաքի իրավապահ գերատեսչությանը հղումով:
Շարժման առաջնորդուհի Աննա Գուցոլը հայտարարել է, որ ոստիկանությունն ինքն է գրասենյակում տեղադրել զենքերը՝ փորձելով ճնշում գործադրել շարժման ակտիվիստների վրա: Նրա խոսքով զինամթերքի հետ միասին հայտնաբերել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և պատրիարք Կիրիլի թիրախավորված լուսանկարները: Վերջինս հայտարարել է, որ իրենք ահաբեկչական խմբավորում չեն ներկայացնում և ոչ ոքի նկատմամբ երբևէ զինված հարձակում չեն ծրագրել:










