Մեքսիկայում «Ֆերնանդ» փոթորկին զոհ է գնացել 13 մարդ

00:44 • 27.08.13

Մեքսիկայի արևելյան Վերակրուս նահանգում մոլեգնող «Ֆերնանդ» փոթորիկն առնվազն 13 մարդու մահվան պատճառ է դարձել, հայտնում է РИА Новости-ն` տեղի իշխանություններին հղումով:


Աղետը հանգեցրել է բազմաթիվ սողանքների և ջրհեղեղների նահանգի տարբեր շրջաններում, բնակելի տները ծածկվել են ավազով: Ռոկա դե Օրո բնակավայրում սողանքի հետևանքով միանգամից 6 տուն է փլուզվել, որի բնակիչները զոհվել են:


Վերակրուսի իշխանություններն ավելի վաղ արտակարգ դրություն էին հայտարարել, շուրջ 3000 մարդ տարհանվել էր: Քամու ուժգնությունը փոթորկի պահին ժամում 65 կմ է: