Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը կկանգնի դատարանի առաջ
Նոյեմբերի 1-ին կկայանա Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի դատական նիստը: Վուլֆին ապրիլին մեղադրանք էր ներկայացվել կաշառակերության համար, գրում է ria.ru-ն:
Նա կդառնա Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության մեջ առաջին նախկին նախագահը, ով դատարանի առաջ կկանգնի մեղադրյալի կարգավիճակով:
Քրեական գործերով դատական կոլեգիան,սակայն, հիմնավորված է համարել դատախազության մեղադրանքների միայն մի մասը: Դատական նիստը կընթանա ոչ թե կաշառակերության, այլ ծառայողական դիրքի շնորհիվ անձնական շահ ստանալու համար:
Վուլֆը Գերմանիայի նախագահի պաշտոնը լքել էր 2012 թվականի փետրվարին՝ ծառայողական դիրքի չարաշահման և ֆինանսական օգուտ ստանալու կասկածանքով: Նրա գործերի վերաբերյալ անմիջապես հետաքննություններ էին սկսվել, սակայն արդյունքում մնացել էր միայն մեկ գործ:










