Հունաստանի իշխանությունները 12.500 պաշտոնյայի «կուղարկեն պահուստ»
Հունաստանի կառավարությունը որոշել է, թե պաշտոնյաներից ում է կրճատելու բյուջեի տնտեսման նպատակով։ Այդ հարցի շուրջ որոշումը կայացվել է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների՝ Աթենք կատարելիք այցից մի քանի օր առաջ, գրում է rosbalt.ru-ն։
Ինչպես նշել է Վարչական բարեփոխումների նախարար Կիրիակոս Միցոտակիսը, կրթության, տեղական կառավարման, պաշտպանության և ներքին գործերի ոլորտներում 12.500 հույն պաշտոնյաներ «կուղարկվեն պահուստային գոտի», այսինքն՝ կտեղափոխվեն մեկ այլ պաշտոնի կամ կհեռացվեն մոտակա 8 ամիսների ընթացքում։
Եվս այդքան պետական ծառայողների աշխատանքի հարցը կորոշվի մինչև ընթացիկ տարվա վերջ։










