Ադրբեջանի ընդդիմադիր թեկնածուին չեն գրանցել որպես նախագահի թեկնածու
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին, որն ադրբեջանական Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (Ազգային խորհուրդ) նախագահն է, որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու, հայտնում է «Дождь» հեռուստաընկերությունը:
Մերժման պաշտոնական պատճառ է նշվել Իբրահիմբեկովի կրկնակի քաղաքացիությունը (նա նաև ՌԴ-ի քաղաքացի է) և Ադրբեջանի տարածքում ոչ մշտական բնակությունը:
Հուլիսի 2-ին նա թեկնածու էր առաջադրվել Ազգային խորհրդի կողմից:
Ավելի վաղ Իբրահիմբեկովը հայտարարել էր, որ պատրաստվում է քաղաքացիության հարցը լուծել Մոսկվայի հետ և փոփոխել Ադրբեջանը՝ վերածելով խորհրդարանական կառավարմամբ երկրի:










