Լիբերիայի պետական համալսարանի և ոչ մի դիմորդ չի կարողացել հանձնել ընդունելության քննությունները

13:54 • 27.08.13

Գրեթե 25.000 դիմորդ տապալել է Լիբերիայի երկու պետական համալսարաններից մեկի ընդունելության քննությունները, ինչը նշանակում է, որ համալսարանը չի ունենա առաջին կուրսի և ոչ մի ուսանող, գրում է Mirror-ը:

 

Համալսարանի ներկայացուցիչներից մեկը BBC-ին հայտնել է, որ ուսանողներն անգլերենին լավ չեն տիրապետում և էնտուզիազմի պակաս ունեն: Այնուամենայնիվ, երկրի կրթության նախարարը չի կարողանում հավատալ, որ ոչ մի ուսանող չի կարողացել հանձնել քննությունը:

 

Էթմոնիա Դևիդ-Տարպեհն ասել է, որ կհանդիպի համալսարանի ներկայացուցիչներին՝ քննարկելու քննության նման ցուցանիշները: Նա ընդունել է, որ 10 տարի առաջ ավարտված քաղաքացիական պայքարից վերականգնվող Լիբերիայի կրթական համակարգը լուրջ թերություններ ունի, սակայն նշել է, որ կասկածում է, որ ոչ մեկ չկարողանար հանձնել քննությունը:

 

Համալսարանի խոսնակը հայտնել է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի ուսանողների անգլերենի իմացությունը լավացնելու համար: