Բռնաբարությունով կյանքը չի վերջանում. Բոմբեյի խմբակային բռնաբարության զոհի վիճակը բարելավվել է

22:45 • 27.08.13

Հնդկաստանի Բոմբեյ քաղաքում օրերս խմբակային բռնաբարության զոհ դարձած 23-ամյա աղջկա վիճակը բարելավվում է, և նա արդեն կարող է տուն գնալ, հայտնում է Time-ը:


Աղջկա ընտանիքը խնդրել է չհրապարակել 5 տղամարդու բռնաբարության զոհ դարձած լուսանկարչուհու անունը, սակայն փոխանցել է նրա հայտարարությունը, որի համաձայն. «Բռնաբարությունով կյանքը չի վերջանում»:


Առաջընթաց կա նաև այս գործում. ոստիկանությունը ձերբակալել է 5 կասկածյալներին, որոնցից մեկը խոստովանել է հանցանքը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ բռնաբարողներից մեկը ոստիկանության լրատու անձ է եղել: