Երևան-Գյումրի ճանապարհին վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու

11:00 • 27.08.13

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը oգոստոսի 26-ին` ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 76-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու:


Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: