Բրիտանական նավերն արդեն Միջերկրական ծովում են, իսկ խորհրդարանը շտապ քննարկման է հրավիրվել Սիրիայի հարցով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հետ է կանչել խորհրդարանի պատգամավորներին՝ նրանց կտրելով ամառային արձակուրդից, հայտնում է BBC-ն:
Նպատակը Սիրիայի հարցով շտապ քննարկում անցկացնելն է: Բրիտանիան այդ կերպ կորոշի իր հետագա քայլերը՝ ի պատասխան Սիրիայում քիմիական զենքի կիրառման մեղադրանքների:
Միաժամանակ Daily Mail-ը հայտնում է, որ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը բրիտանացիներին կոչ է արել սատարել Սիրիայի դեմ գործողություններին՝ Ալ-Ասադի ռեժիմը համեմատելով Սադամ Հուսեյնի ռեժիմի հետ:
Իսկ ռուսական ԶԼՄ-ներն արձանագրում են, որ բրիտանական նավերն արդեն Միջերկրական ծովում են:










