ՄԱԿ-ի փորձագետները դադարեցրել են աշխատանքները Սիրիայում
Քիմիական զենքի կիրառման հանգամանքները պարզելու համար Սիրիա այցելած ՄԱԿ-ի փորձագետների խումբը դադարեցրել է իր աշխատանքը Դամասկոսի մերձակայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ աղբյուրի՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հրաժարվել են շարունակել աշխատանքները, քանի որ չունեն անվտանգության երաշխիքներ. նախօրեին նրանք կրկնակի հարձակման թիրախ էին դարձել: Նրանց հյուրանոցի մոտ ռումբեր էին պայթել, իսկ մեքենան ենթարկվել էր դիպուկահարի հարձակման: Չնայած դրան՝ երեկ փորձագետներն աշխատել էին և նմուշներ վերցրել տեղանքից:
Տեղանքի՝ այսօր նախատեսված զննությունը տեղափոխվել է չորեքշաբթի:










