Արգենտինացի ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ՝ իր ծննդյան նախօրեին
Արգենտինայի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնի հանդիպման ժամանակ մահացել է «Լաֆերերե» ակումբի հարձակվող Էկտոր Սանաբրիան. հինգշաբթի կլրանար նրա ծննդյան 28-ամյակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ակումբի պաշտոնական կայքին հղումով։
Սանաբրիան կորցրել է գիտակցությունը «Խեներալ Լամադրիդ» ակումբի դեմ խաղի 29-րդ րոպեին։ Բժիշկները նրան առաջին բուժօգնություն են ցույց տվել խաղադաշտում, սակայն նա մահացել է հիվանդանոցում։
Առաջիկա օրերին առաջնության բոլոր հանդիպումները կսկսվեն 1 րոպե լռությամբ։
««Լաֆերերեն» այսօր կորցրեց հրեշտակի, ֆուտբոլային մարտիկի, ով մեզ, անկասկած, ուժ էր տալիս առաջ շարժվելու համար։ Մենք միայն կարող ենք ասել «շնորհակալություն»»,-նշվում է ակումբի հաղորդագրության մեջ։










