Արգիշտի Կիվիրյանին այսօր կանչել են ՀՔԾ՝ հարցաքննության
Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին այսօր կանչել են հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն՝ Գլխավոր դատախազության շենք, այս մասին տեղեկանում ենք Facebook սոցիալական կայքում ստեղծված «Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված ապօրինի գործի դեմ բողոք» էջից:
«Բոլորս ժամը 17:00-ին գնում ենք այնտեղ և պահանջում արդարություն Արգիշտիի նկատմամբ կիրառած ոստիկանների ապօրինի գործողությունների համար...»,- կոչ է արվում էջում:
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5-ում օգոստոսի 24-ին կայացած ակցիայի ժամանակ Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել։ Նա պնդում է, որ բերման ենթարկելիս ոստիկանները ծեծի էին ենթարկել իրեն: Ոստիկանները իրենց հերթին Արգիշտի Կիվիրյանի դեմ քրգործ են հարուցել՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնության հոդվածով:
Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված ապօրինի գործի դեմ բողոք» էջում գրված է նաև, որ Արգիշտի Կիվիրյանին սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում, որը չի կարելի թույլ տալ քանի որ ոստիկանությունը այնուհետև կիրառելու է ավելի ստոր և դաժան միջոցներ ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
Լուսանկարը՝ azatutyun.am-ի










