Հավատացյալ ամերիկացին առևանգել է հոր դին և ազատազրկվել

20:15 • 28.08.13

ԱՄՆ-ում տղամարդը հոր դին առևանգել է գերեզմանից, հայտնում է Time-ը:


Դա կատարած դեթրոյթցի տղամարդը՝ Վինսենթ Բրայթը, հույս է ունեցել նրան վերակենդանացնել, սակայն փոխարենը հայտնվել է դատարանում: Վերջինս նրան 10 տարվա ազատազրկման է դատապարտել:


48-ամյա Բրայթը մարմինը Դեթրոյթի Գեթսեմենի գերեզմանատնից գողացել էր հունվարին՝ գերեզմանը փորելով և մարմինը դուրս բերելով, ապա դա տեղավորել էր իր տան սառցարանում:


Հարազատների ահազանգից հետո ոստիկանները բացահայտել էին կատարվածը: Նրանք նաև պարզել էին, որ Բրայթն անկեղծ հավատացել է հորը վերակենդանացնելու հնարավորությանը: