Քիմիական հարձակման հրամանը կարող էր տալ Ասադի կրտսեր եղբայրը

13:58 • 28.08.13

Դամասկոսի արվարձանում քիմիական զենք կիրառելու հրամանը կարող էր տալ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կրտսեր եղբայրը՝ Մահեր Ասադը, գրում է ria.ru-ն: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ներկայացուցչի, ում անունը չի նշվում:

 

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Բաշար ալ-Ասադի եղբայրը Հանրապետական գվարդիայի ղեկավարն է և վերահսկում է էլիտար Չորրորդ զրահատանկային դիվիզիան: Գործակալության աղբյուրի խոսքով՝ քիմիական զենքի օգտագործումը կարող է ավելի շուտ գնահատվել որպես Մահեր Ասադի ինքնաբուխ գործողություն, քան նրա եղբոր կողմից ընդունված ռազմավարական որոշում:

 

Գործակալության աղբյուրը կարծում է, որ «մեղքն Ասադի եղբոր վրա գցելն» ԱՄՆ-ին և նրա աջակիցներին հնարավորություն կտա հարվածներ հասցնել միայն մի քանի ռազմական օբյեկտների: