Չեխիայի նախագահը լուծարել է խորհրդարանը

15:16 • 28.08.13

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը լուծարել է երկրի խորհրդարանը և հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթիվը, գրում է Взгляд-ը: Այս մասին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Գանա Բուրիանովան:

 

«Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի ընտրությունները կկայանան 2013 թվականի հոկտեմբերի 25-26-ին»,- ասել է Բուրիանովան:

 

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատն օգոստոսի 7-ին անվստահություն էր հայտնել վարչապետ Իրժի Ռուսնոկի կառավարությանը, որը նշանակվել էր Պետր Նեչասի կառավարության սկանդալային հրաժարականից հետո:
Օգոստոսի 13-ին ընդունվել էր կառավարության հրաժարականը, իսկ օգոստոսի 20-ին պատգամավորները քվեարկել էին իրենց արձակելու և իրենց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար: