Լոնդոնցին աղվես է հայտնաբերել իր անկողնում

16:27 • 28.08.13

Լոնդոնի բնակիչն իր անկողնում աղվես է հայտնաբերել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Sun-ին: Հավանաբար, աղվեսը բրիտանացու տուն է մտել դռան մեջ կատվի համար արված անցքի միջով:

 

Լեոն Սմիթն անկոչ հյուրին հայտնաբերել է առավոտյան, երբ զգացել է նրա դիպչելը: Տղամարդու խոսքով՝ նա մտածել է, թե իրեն ցանկանում է գրկել ընկերուհին, սակայն երբ պատասխանել է շոյանքին, զգացել է աղվեսի մորթին: Սմիթն անմիջապես արթնացել է և տեսել, որ իր անկողնում աղվես է պառկած: Բրիտանացու խոսքով՝ կենդանին իրեն շատ հանգիստ է պահել և միայն նայել է նրան:

 

Նա բջջայինով նկարել է կենդանուն և դուրս հանել տանից:

 

2013 թվականի հուլիսին բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ բնակիչներից մեկի վրա աղվես է հարձակվել, երբ վերջինս տան զուգարանում է գտնվել։