Սիցիլիայի ափերի մոտ 200 անօրինական ներգաղթյալ է փրկվել. նրանց մեծ մասը սիրիացիներ են
Մոտ 200 անօրինական ներգաղթյալներ, որոնց մեծամասնությունը կազմում են Սիրիայից եկածները, փրկվել են իտալական սահմանապահ ծառայության մոտորանավակներով: Նրանք նավակով գրեթե հասել են Սիցիլիայի ափերին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ներգաղթյալների մեջ կար 4 օրական երեխա, ով ծնվել էր հենց նավակում:
Շատերի քաղաքացիությունը դեռևս չի հաջողվում պարզել:
Սիրակուզի նավահանգստի ղեկավարը լրագրողներին հայտարարել է, որ ներգաղթյալների մեծ մասը սիրիացի փախստականներ են:










