Կրակոցներ Կալինինգրադի հայկական եկեղեցու հարևանությամբ. կա 3 վիրավոր

09:58 • 28.08.13

ՌԴ Կալինինգրադ քաղաքում երեկ երեկոյան հայկական Սբ. Ստեփանոս եկեղեցու (Հայ առաքելական եկեղեցու տաճար) հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է regnum.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

 

Հրազենային վնասվածք է ստացել 3 տղամարդ։

 

Toyota Land Cruiser ավտոմեքենայի վարորդը, որը կրակ է բացել, թաքնվել է դեպքի վայրից՝ թողնելով ավտոմեքենան։ Միջադեպի վայրում հայտնաբերվել է ավելի քան 10 փամփուշտ։

 

Պատահարի պատճառները դեռևս պարզ չեն։ ՌԴ ՆԳՆ շրջանային վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի հետևանքով զոհեր չկան։ Այժմ աշխատանքներ են տարվում ականատեսներին պարզելու ուղղությամբ։