Լեդի Դիի սիրեկանը քննադատել է նրա մասին ֆիլմը (տեսանյութ, լուսանկարներ)
Արքայադուստր Դիանայի սիրեկան կարդիովիրաբույժ Հասնաթ Խանը քննադատել է «Դիանա. Սիրո պատմություն» կենսագրական ֆիլմը. նա հայտարարել է, որ ֆիլմն ամբողջությամբ հիմնված է բամբասանքների վրա, գրում է Обозреватель-ը։
Ռեժիսոր Օլիվեր Հիրշբիգելի ֆիլմում պատմվում է նրանց ռոմանտիկ հարաբերությունների մասին, որը սկսվել է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի հետ սկանդալային ամուսնալուծությունից հետո։ Լոնդոնյան հիվանդանոցներից մեկում Դիանան ծանոթանում է 36-ամյա վիրաբույժ Հասնաթ Խանի հետ և սիրահարվում։
Դիանայի մտերիմների և ընկերների խոսքով՝ Հասնաթը «եղել է նրա ամբողջ կյանքի սերը»։ Արքայադստեր դերը ֆիլմում կատարել է Նաոմի Ուոթսը, վիրաբույժի դերը՝ Նավին Էնդրյուսը։
Այժմ Հասնաթ Խանը 54 տարեկան է։ Նա, իհարկե, գիտի ֆիլմի նկարահանումների մասին, որը պատմում է իրենց հարաբերությունների մասին։ Դեռևս ֆիլմը չտեսած՝ Խանն արդեն իսկ բարկացել է դրա բովանդակությունից։ Նրա խոսքով՝ հեղինակներն առաջնորդվել են ոչ թե իրական փաստերով, այլ ենթադրություններով և բամբասանքներով։ Ավելին, Խանը հայտնել է, որ չի պատրաստվում դիտել ֆիլմը։
«Դիանա. Սիրո պատմություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2013թ. սեպտեմբերի 19-ին։















