Վախճանվել է ԱԺ 4-րդ գումարման ՀՀԿ–ական պատգամավոր Միշա Ստեփանյանը

18:19 • 28.08.13

Մահացել է Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր Միշա Ստեփանյանը, ով 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։

 

Միշա Ծնվել է 1949թ. փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում:
1976թ. ավարտել է Հայկական անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը:

 

Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
1968-1970թթ. ծառայել է բանակում
1976թ. աշխատել է Երքաղսովետի անասնապահական տնտեսությունում` որպես զոոտեխնիկ-սելեկցիոներ
1977-1989թթ.` բրդի հանրապետական լաբորատորիայում` գլխավոր զոոտեխնիկ
1989-1997թթ.` Արարատի բրդի նախնական վերամշակման ֆաբրիկայում` տնօրեն
1997-2001թթ.` «Հայգորգ» միավորումում` գլխավոր տնօրեն, 2001-2007թթ.` «Արմեն-Կարպետ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրենը

 լուսանկարը՝armlur.am-ի