Հղիության ընթացքում ծխող կանանց Էստոնիայում կարող են ազատազրկել

13:41 • 28.08.13

Էստոնիայի արդարադատության նախարարությունն օրենքի նախագիծ է մշակել, որը պատիժ է նախատեսում պտղի առողջությանը վնաս հասցնելու համար, օրինակ՝ հղիության ընթացքում ծխելու համար, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Eesti Paevaleht թերթին:

 

Օրինագծում նշվում է, որ հղիության ժամանակ մոր գիտակից գործողությունները, ինչպես ծխելը կամ պտղի առողջությանը վնաս հասցնող այլ նյութերի ընդունումը, կարող են պատժվել մինչև 5 տարի ազատազրկմամբ և 96-ից 1600 եվրո տուգանքով:

 

Եթե գործող Սահմանադրությամբ կարող են պատժվել մարդիկ, որոնց գործողությունները կամ անգործությունը հանգեցրել են պտղի մահվան, ապա նոր մշակված օրինագծի նպատակն է պաշտպանել նորածին երեխային մոր գործողություններից, որը գիտակցաբար վնաս է հասցնում իր ապագա երեխային:

 

Առողջության զարգացման ինստիտուտի տվյալներով՝ անցած տարի հղիության ընթացքում ծխել է կանանց 8,3 տոկոսը: