Reading Festival-ի մասնակիցները 150 տոննա աղբ են թողել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում անցկացված Reading փառատոնից հետո Թեմզա գետի ափին մասնակիցներն ավելի քան 150 տոննա աղբ են թողել, գրում է The Daily Mail-ը:
Երաժշտական փառատոնը հյուրընկալել է 90 հազարից ավելի մարդու: Փաստացիորեն բոլոր վրանները, որտեղ գիշերել են փառատոնի հյուրերը, մնացել են իրենց տեղերում:
«Այժմ զբոսաշրջային իրերն այնքան էժան են, որ ոչ մեկ չի ցանկացել իր հետ վերցնել վրանը»,- հաղորդել է փառատոնի կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչը:
Անցած տարի ավելի քան 20 տոննա սարքավորումները վերականգնվել են հետագա օգտագործման համար:
Տարածքն ամբողջությամբ մաքրելու համար կազմակերպիչներից կպահանջվի մոտ երկու շաբաթ:














