«Ալ-Կաիդան»-ն Սիրիայում քիմիական հարձակման համար «վրեժխնդրության հրաբուխ» է խոստացել

16:50 • 28.08.13

«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման մասնաճյուղը սիրիական կառավարությանը  սպառնացել է «վերժխնդրության հրաբուխով», ինչը կապված է օրեր առաջ Դամասկոսում քիմիական զենքի կիրառման հետ։ 

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ահաբեկիչներն ասել են, որ սիրիական ընդդիմադիր 8 խմբավորումների հետ հանդիպելուց հետո իրենք որոշել են պատժել երկրի կառավարությանը՝ գործած սպանությունների ու քիմիական հարձակման համար։ 

 

Ահաբեկիչները մտադիր են հարվածներ հասցնել իշխող ռեժիմի՝ Դամասկոսի տարածքում գտնվող անվտանգության կետերին ու ենթակառուցվածքներին։