Սիրիայում ՄԱԿ-ի փորձագետները վերսկսել են աշխատանքը

12:05 • 28.08.13

Քիմիական զենքի կիրառման հանգամանքները պարզելու նպատակով Սիրիա այցելած ՄԱԿ-ի փորձագետները վերսկսել են իրենց աշխատանքը, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

 

Հաղորդվում է, որ նրանք նորից գնացել են Դամասկոսի այն արվարձան, որտեղ տեղի է ունեցել ենթադրյալ քիմիական հարձակումը:

 

Փորձագետների խումբը նախօրեին դադարեցրել էր աշխատանքը։

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի մասնագետները նմուշներ էին վերցրել Դամասկոսի մոտակայքում տեղի ունեցած քիմիական հարձակման վայրից:

Ըստ տարբեր գնահատականների՝ քիմիական հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1.000 մարդ։