Տեխասի դպրոցներից մեկում ուսուցիչներին տագնապի կոճակներ են բաժանվել

10:22 • 28.08.13

Հյուսիսային Տեխասի «Քերոլ» դպրոցում (ԱՄՆ) անվտանգության ուժեղացման նպատակով տագնապի կոճակներ են բաժանվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Huffington Post-ին: ETrak ընկերության փոքր կոճակները տրվել են բոլոր ուսուցիչներին:

 

Սարքերը զինված են GPS համակարգով, այդ պատճառով անվտանգության ծառայությունը կարող է որոշել՝ որտեղից է գալիս ուղարկված տագնապի ազդանշանը: Բոլոր մասնաշենքերում զինված անվտանգության աշխատակիցներ կան, սակայն դպրոցի ղեկավարության կարծիքով՝ դա բավարար չէ:

 

Կոճակները դպրոցներում անվտանգության բարձրացմանն ուղղված ծրագրի մի մասն են։ Այս ծրագրի շրջանակներում մանկական և դպրոցական խաղահրապարակներում տեղադրվում են ցանկապատներ: Դպրոցական ողջ անձնակազմն անվտանգության տեխնիկայի ուսուցում է անցնում:

 

Նման նախաձեռնությունն առաջացել է աշակերտների զանգվածային սպանությունից հետո, որը տեղի էր ունեցել դեկտեմբերին «Սենդի Հուկ» դպրոցում: