Բրիտանիան Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության վերաբերյալ բանաձևի նախագիծ է մշակել
Մեծ Բրիտանիայի իշխանությունները բանաձև են մշակել, որով դատապարտում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերի կողմից քիմիական զենքի կիրառումը։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, գրում է Взгляд-ը:
«Մենք միշտ ասել ենք, որ ցանկանում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կատարի Սիրիայի հարցով իր պարտականությունները»,- գրել է Քեմերոնը Twitter-ի իր էջում:
«Մեծ Բրիտանիան մշակել է բանաձևի նախագիծ, որը քննադատում է Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը և պահանջում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»,- հավելել է նա:
Վարչապետը նշել է, որ բանաձևը կներկայացվի չորեքշաբթի՝ «Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների հանդիպմանը»:










