13 մարդու գնդակահարած ԱՄՆ բանակի մայորը դատապարտվել է մահապատժի

23:59 • 28.08.13

Դատարանը ամերիկյան բանակի մայոր Մալիք Նիդալ Հասանին դատապարտել է մահապատժի՝ Ֆորտ-Հուդ ռազմաբազայում 13 մարդու գնդակահարելու համար, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:


Անցյալ շաբաթ ատենակալների դատարանը Հասանին մեղավոր էր ճանաչել 13 սպանությունների և 32 մահափորձի համար:


2009 թվականին ռազմական հոգեբան Մալիք Նիդալ Հասանը Տեխասում գտնվող ռազմաբազայում գնդակահարել էր իր 13 ծառայակիցներին: