Հրաչյա Հարությունյանը խնդրել է հարցաքննել իրեն

18:11 • 29.08.13

ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որի վարած «ԿամԱԶ» մակնիշի մեքենայի վթարի պատճառով 18 մարդ էր զոհվել Նոր Մոսկվայում, խնդրել է հարցաքննել իրեն, հայտնում է Life News-ը:

 

Նա ասել է, որ ի վիճակի է ցուցմունք տալ քննիչին: Աղբյուրը նշում է, որ Հարությունյանը դիմել է քննչական խմբի ղեկավարին, որը նոր է վերադարձել արձակուրդից:

 

Նշվում է, որ Հարությունյանի փաստաբանները համապատասխան միջնորդություն են ներկայացրել:

 

Ավելի վաղ Հարությունյանի ֆիզիկական ու բարոյահոգեբանական վիճակի պատճառով հարցաքննությունն անհնարին է համարվել: Դրան խոչընդոտել էր նաև այն, որ քննչական խումբը հրաժարվել էր հայերենից ռուսերենի անվճար աշխատող թարգմանիչ տրամադրել Հարությունյանին:

 

Հարությունյանը կասկածվում է հուլիսի 13-ին տեղի ունեցած բախման համար, ինչի հետևանքով 14 մարդ զոհվել էր տեղում, 4-ը՝ մահացել հիվանդանոցում: