Ավստրալացի 83-ամյա երգիչը մեղադրվում է 9 անչափահասների գայթակղելու համար
Բրիտանիայի դատարանը մեղադրանք է ներկայացրել 83-ամյա ավստրալացի երգիչ և նկարիչ Ռոլֆ Հարիսին՝ մեղադրելով նրան 1980-ականներին 9 անչափահաս աղջիկների գայթակղելու և բռնաբարության փորձի համար, հայտնում է BBC-ն:
Բացի այդ, երգիչին մեղադրում են նաև անցյալ տարի երեխաների «անպարկեշտ լուսանկարներ» անելու համար:
Երաժիշտը դատարանի առջև կկանգնի սեպտեմբերին:
Ավստրալացին ավելի քան 30 երաժշտական ալբոմներ է թողարկել: Նա հեղինակել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու պաշտոնական դիմանկարը՝ արված նրա 80-ամյակի առթիվ և մի շարք հեղինակավոր ծրարգեր է վարել BBC–ի և ITV-ի եթերում:










