ԼՂՀ–ում մարտական դիրքում ադրբեջանական գնդակից զինվոր է վիրավորվել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի կայքը, վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է:
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:










