Բիրմինգհեմում կբացվի Եվրոպայի խոշորագույն գրադարանը (լուսանկարներ)
Սեպտեմբերի 3-ին բրիտանական Բիրմինգհեմ քաղաքում կբացվի Եվրոպայի խոշորագույն գրադարանը, որը կառուցելու համար պահանջվել է 3 տարի ու 220 մլն եվրո, գրում է Daily Mail-ը։

Շինության ճարտարապետն է Ֆրանսին Հուբենը, ով շենքը որպես «պալատ» է բնութագրել։ Դրա ֆուտուրիստիկ արտաքինը՝ իրար փոխկապակցված օղակները, միտված են խորհրդանշելու Բիրմինգհեմի բազմաթիվ թունելներն ու անցուղիները։

Տասը հարկանի շինությունում բացի գրքերից կպահվեն նաև արխիվներ ու լուսանկարներ։ Բացի այդ, գրադարանը կունենա բացօթյա ամֆիթատրոն ու ձայնագրման ստուդիա։ Արխիվներն ու հազվագյուտ գրքերը կպահվեն ջերմաստիճանը վերահսկող «ոսկե տուփերում»։

Գրադարանի կառուցումից հետո առաջին գիրքը, որը տեղադրվել է գրադարակին, եղել է Ջոն Ռոնալդ Թոլքինի «Հոբիթը»։
Ակնկալվում է, որ տարեկան 3 մլն մարդ կայցելի Եվրոպայի խոշորագույն գրադարան։


















