Վրաստանի քաղաքացիները լքել են Սիրիան Եգիպտոսում Վրաստանի հյուպատոսության աջակցությամբ

15:39 • 29.08.13

Եգիպտոսում Վրաստանի հյուպատոսությունում, որն ապահովում է երկրի շահերը Սիրիայում և Թունիսում, «այս պահի դրությամբ հաշվառված չէ Սիրիայի տարածքում գտնվող Վրաստանի և ոչ մի քաղաքացի»: Այս մասին այսօր Թբիլիսիում լրագրողներին հայտնել են Վրաստանի արտգործնախարարության աշխատակիցները, գրում է apsny.ge կայքը։

 

Նրանց խոսքերով՝ անցած շաբաթ հյուպատոսության հետ կապվել է Սիրիայում բնակվող վրացի մի ընտանիք, որը հյուպատոսության օգնությամբ արդեն լքել է երկիրը:

 

Նախարարությունը Վրաստանի քաղաքացիներին, որոնք, հնարավոր է, դեռևս գտնվում են Սիրիայի տարածքում, կոչ է արել այդ մասին հայտնել Եգիպտոսում Վրաստանի հյուպատոսությանը: Նախարարությունը նաև «խնդրում է այն քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ ունեն իրենց մերձավոր մարդկանց՝ Սիրիայում գտնվելու մասին, տեղեկացնել այդ մասին հյուպատոսությանը և Վրաստանի արտգործնախարարությանը, որպեսզի նրանց օգնություն ցուցաբերվի երկրից դուրս գալու հարցում»: