Իրանի արտգործնախարարությունն առաջին անգամ խոսնակի պաշտոնում կնոջ է նշանակել
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իսլամական հանրապետության հռչակումից ի վեր առաջին անգամ նախարարության խոսնակի պաշտոնում իգական սեռի ներկայացուցչի է նշանակել, հայտնում է Al Arabiya-ն։
Մարզիեհ Աֆքամը մոտ 3 տասնամյակ աշխատել է արտգործնախարարությունում, իսկ 2010թ. ի վեր եղել է մեդիա և հասարակական դիվանագիտության բաժնի տնօրենը։
Նախարարության նախկին խոսնակ Աբաս Արաքչին նշել է, որ Աֆքամն այս ոլորտում կոփված անձնավորություն է ու մեծ փորձ ունի, ինչի շնորհիվ էլ նա նշանակվել է այդ պաշտոնում։










