Մեծ Բրիտանիան հայտնել է, որ Սիրիային հարվածելու իրավական հիմքեր ունի՝ առանց ՄԱԿ-ի թույլտվության
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հարձակում իրականացնել Սիրիայի վրա՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության, հայտնում է RT-ն:
Նման դիրքորոշումը պայմանավորված է Բաշար ալ-Ասադի զորքի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցների առկայությամբ, ինչն էլ նման քայլի դիմելու «իրավական հիմք» է տալիս։
Ավելի վաղ ՄԹ հետախուզությունը հրապարակել էր Սիրիայի գործը, որում ասվում էր, որ ապացույցներ ունի, թե Սիրիայի իշխանությունները քիմիական զենք են կիրառել:
Լոնդոնը ՄԱԿ-ի ԱԽ-ին Սիրիայի իշխանություններին քննադատող բանաձև է ներկայացրել, իսկ ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ երկիրը 6 կործանիչ է ուղարկել Միջերկրական ծով՝ իր բազա:










