ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի խնդրի դիվանագիտական լուծմանն այլընտրանք չի տեսնում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Մոսկվային հայտնել է Սիրիայի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը։ Ըստ այդմ՝ Սիրիայի հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, և դրան այլընտրանք չկա, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։
Սիրիայում իրավիճակը սրվել է օգոստոսի 21-ից հետո, երբ տեղեկություն տարածվեց, որ սիրիական բանակը քիմիական զենք է կիրառել Դամասկոսի արվարձանում։ Այս լուրից հետո արևմտյան մի շարք երկրներ քննարկում են Սիրիա ներխուժման հարցը։










