Կառավարությունը մերժել է 2014-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ սահմանելու առաջարկը
Կառավարությունը քննարկել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են 2014 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75 հազար դրամ, նպատակ, որին կառավարությունը մտադիր է հասնել աստիճանաբար, առաջիկա տարիների ընթացքում, և դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը:










