Եգիպտոսում ձերբակալվել է «Մուսուլման եղբայրներ» շարժման հայտնի ներկայացուցիչը
Եգիպտոսում ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» շարժման հայտնի ներկայացուցիչ Մոհամեդ ալ-Բալտաջիին, հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով:
Վերջինիս ձերբակալությունը հետևել է Al Jazeera հեռուստաալիքի եթերում տեսագրության հայտնվելուն, որում նա կոչ էր անում իրենց կողմնակիցներին դուրս գալ բողոքի Եգիպտոսի նոր կառավարության դեմ:
Նրա ձերբակալման հրամանն արձակվել էր դեռևս հուլիսի կեսերին, սակայն մինչ այժմ նա գտնվում էր ազատության մեջ, նշում է աղբյուրը:










