Ռումինիան ԵՄ-ից բազմամիլիոնանոց փոխհատուցում է պահանջել Nabucco West-ի տապալման դիմաց

13:16 • 29.08.13

Ռումինիայի իշխանություններն ընդունել են Nabucco West գազատարի նախագծի տապալումը՝ արևմտյան գործընկերներից պահանջելով վերադարձնել իրենց կողմից նախագծի շրջանակներում հատկացված 23 մլն դոլարը, գրում է Лента-ն ՝ հղում անելով Коммерсантъ-ին:

 

Ռումինիան մտադիր է այդ փոխհատուցումն ուղղել ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը, այդ թվում նաև երկաթուղային գծերի արդիականացմանը։

 

Nabucco West-ը պետք է ադրբեջանական գազն Արևմտյան Եվրոպա հասցներ Բուլղարիայով, Ռումինիայով ու Հունգարիայով։ Սակայն «Շահ Դենիզ» կոնսորցիումը, որը զբաղվում է նավթի արդյունահանմամբ, նախապատվությունը տվել է մեկ այլ տարբերակի, որով բուն Nabucco ծրագիրը կշարունակվի Եվրոպայում՝ Հունաստանով, Ալբանիայով դեպի Իտալիա։