Քենիայում ավտոբուսի վթարից 41 մարդ է զոհվել
Քենիայի վտանգավոր ավտոճանապարհներն այսօր ևս տասնյակ մարդկանց կյանք են խլել, հայտնում է NY Times-ը:
Երկրի մայրաքաղաք Նայրոբիի արևմուտքում ուղևորատար ավտոբուսը սուր անկյան տակ բախվել է արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոբուսի տանիքը պոկվել է:
Ըստ Կարմիր խաչի՝ վթարից առնվազն 41 մարդ է զոհվել, 39-ը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վարորդը ողջ է մնացել, այժմ իրավապահները փորձում են գտնել նրան:










