Հս. Կորեայի առաջնորդը մահապատժի է ենթարկել իր նախկին ընկերուհուն

16:52 • 29.08.13

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մահապատժի է ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ գործընկեր երաժիշտների հետ պոռնկագրական ֆիլմում նկարահանվելու համար, գրում է Daily Mail-ը:

 

Հարավկորեական լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ երկրի առաջնորդը մահապատժի է դատապարտել առաջատար նվագախմբերից մեկի մի շարք երաժիշտների: Ձերբակալվելուց երեք օր անց՝ օգոստոսի 20-ին, նրանք հրապարակայնորեն սպանվել են, իսկ նրանց բարեկամները համակենտրոնացման ճամբարներ ուղարկվել:

 

Զոհերից մեկը Հեն Սոն Վոլն է՝ հայտնի երգչուհին, ով, ենթադրվում է, սիրային կապի մեջ է եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ:

 

Մահապատժի ենթարկվածները մեղադրվել են պոռնկագրական ֆիլմում նկարահանվելու և տեսագրությունը Չինաստանում և Հյուսիսային Կորեայում վաճառելու համար: Բացի այդ, նրանց մոտ Աստվածաշունչ է հայտնաբերվել, ինչը ծանր հանցագործություն է խիստ աթեիստական երկրում:

 

Հաղորդվում է, որ Հոնը և Կիմը մտերիմ են եղել մոտ 10 տարի, սակայն Կիմի հոր՝ Կիմ Չեն Իրի կարգադրությամբ բաժանվել են:

 

Կիմ Չեն Ընի ներկայիս կինը նույնպես եղել է այս նվագախմբի անդամ: