Պակիստանցի դատավորը չեղարկել է Ուսամա բեն Լադենի բժշկի դատավճիռը

20:42 • 29.08.13

Պակիստանի բարձրաստիճան դատավոր Սահիբզադա Մոհամեդ Անեէսը չեղյալ է համարել «Ալ-Կաիդայի» հանգուցյալ առաջնորդ Ուսամա բեն Լադենին բուժող բժիշկ Շաքիլ Աֆրիդիի դատավճիռը, ով դատապարտվել էր 33 տարվա ազատազրկման, հայտնում է BBC-ն:


Դատավորի խոսքով տոհմային դատարանը բժշկի նկատմամբ դատավճիռը կայացնելիս չարաշահել է իր լիազորությունները:


Անցյալ տարվա մայիսին կայացված դատավճռի համաձայն՝ Աֆրիդին իր պատիժը կրում է Փեշավար քաղաքի բանտում:


Մի շարք փորձագետների կարծիքով բժշկի նկատմամբ սահմանված խիստ պատիժը պաշտոնական անձանց արձագանքն է այն բանին, որ վերջինս օգնել է Կենտրոնական հետախուզական վարչությանը «Ալ-Կաիդայի» առաջնորդի որոնման գործում: