Հռոմի պապը մասնավոր հանդիպում է ունեցել Հորդանանի թագուհու և թագավորի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մասնավոր հանդիպում է ունեցել Հորդանանի թագավոր Աբդուլլահի և Ռանյա թագուհու հետ, հայտնում է Reuters-ը: Հանդիպումը կայացել է Հռոմում. նշվում է, որ Հորդանանի թագավորը հատուկ այցելել է Հռոմ՝ Սիրիայի հարցով:
Այդ հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոս պապը թագավորի հետ քննարկել է Սիրիայի հարցը:
Զրույցի ընթացքում նրանք եկել են եզրակացության, որ ճգնաժամն անկարելի է հաղթահարել առանց միջազգային հանրության կարծիքը հաշվի առնելու:
Նախօրեին Հորդանանը հայտնել էր, որ իր տարածքից հարևան Սիրիայի վրա հարձակումը բացառվում է:










