Երևանի Սարյան փողոցում վրաերթի են ենթարկել 24-ամյա աղջկա և հեռացել
11:51 • 29.08.13
Անհայտ ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 28-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում,
Երևանի Սարյան փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա և թողնելով դեպքի վայրը` հեռացել:
Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










